Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Մարտունու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 149
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 336-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, +(374) 60 743401, info@martuni.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 դեկտեմբերի 2020 թվականի N 336-Ա

ԷՄՄԱ ԺԵՐՄԻԿԻ ՄԿՐՏՉՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով  Մարտունու համայնքապետարանի աշխատակազմի քաղաքային տնտեսության բաժնի աշխատակիցների կողմից կազմված 17.12.2020 թվականի թիվ 25 արձանագրությունը, և 21.12.2020 թվականի իրավաբանի եզրավարույթը«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարուցված և 29.12.2020 թվականի Մարտունու համայնքապետարանում իրականացված վարչական վարույթի ընթացքում բացահայտված գործի բոլոր հանգամանքները, հաստատված համարելով Էմմա Ժերմիկի Մկրտչյանի  կողմից իր սեփականությունը հանդիսացող հողամասի վրա ինքնակամ շինություն կառուցելու փաստը  և ղեկավարվելով <<Վարչական իրավախախտումների վերաբերյալ>> Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերության, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 26 -րդ կետի պահանջներով.

1. Էմմա Ժերմիկի Մկրտչյանի  նկատմամբ նշանակել տուգանք 200000 (երկու հարյուր հազար) դրամի չափով քաղաք Մարտունի Գետափնյա 2-րդ  փողոց, 5-րդ նրբանցք թիվ 12 բնակելի տուն հասցեում իր սեփականությունը հանդիսացող հողամասի վրա ինքնակամ շինություն կառուցելու համար «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերության հիմքով :

  2. Պահանջել Էմմա Ժերմիկի Մկրտչյանի 200000 (երկու հարյուր հազար) Հայաստանի Հանրապետության դրամ տուգանքը վճարել համայնքապետարանի 900145101169 հաշվի համարին 15-օրյա ժամկետում:

 3. Սույն որոշումը կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Էմմա Ժերմիկի Մկրտչյանի որոշման ընդունման մասին իրազեկմանը   հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀՈՎՍԵՓ ՏՈՆՈՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 2, 1401
+(374) 60 743401
info@martuni.am
Պաշտոնական էլ. փոստ` 10025455@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner