Այսօր: Երեքշաբթի, 23 Ապրիլի 2024թ.
Մարտունու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 148
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 334-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, +(374) 60 743401, info@martuni.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 դեկտեմբերի 2020 թվականի N 334-Ա

ՄԱՐՏՈՒՆԻ ՔԱՂԱՔԻ ՄՅԱՍՆԻԿՅԱՆ ՓՈՂՈՑ 2-ՐԴ ՆՐԲԱՆՑՔ ԹԻՎ 2 ՀԱՍՑԵԻ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք  ընդունելով Մարտունի  քաղաքի  բնակիչ  Արսեն Սամվելի Ավետիսյանի լկողմից իազորված անձի՝ Հասմիկ Մհերյանի դիմումը, նկատի ունենալով, որ  Մարտունի քաղաքի Մյասնիկյան փողոց  2-րդ նրբանցք թիվ 2 հասցեում գտնվող իր սեփականությունը հանդիսացող հողամասի վրա  Արսեն Սամվելի Ավետիսյանի կողմից ինքնակամ կառուցված բնակելի կառուցապատման նշանակության շինությունը  համապատասխանում  է  Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված օրինականացման պայմաններին,  չի   խախտում այլ անձանց իրավունքները, օրենքով պահպանվող   շահերը, վտանգ չի  սպառնում քաղաքացիների կյանքին   ու առողջությանը, կառուցված չէ  ինժեներատրանսպորտային  օբյեկտների  սպասարկման կամ  անվտանգության գոտիներում, կառուցված չէ  քաղաքաշինական նորմերի և կանոնների էական  խախտումներով,  չի  առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և ղեկավարվելով  Հայաստանի Հանրապետության Կառավարության 18.05.2006թ <<Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին>> թիվ  912-Ն որոշմամբ  հաստատված  ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգի 2-րդ բաժնի, Հայաստանի Հանրապետության Կառավարության  17.04.2003թ. թիվ   470-Ն որոշման  պահանջներով.

1.  Մարտունի քաղաքի Մյասնիկյան փողոց 2-րդ նրբանցք թիվ 2 հասցեում իր սեփականությունը հանդիսացող հասարակական կառուցապատման  նշանակության  հողամասի վրա Արսեն Սամվելի Ավետիսյանի   կողմից  ինքնակամ կառուցված 22,13 քմ կառուցապատ նկուղ ,108,02  քմ կառուցապատ և 81,01 քմ ներքին մակերեսով շինությունը և բաց պատշգամբ 15,53 քմ կառուցապատ ճանաչել օրինական որպես   Արսեն Սամվելի Ավետիսյանի (անձնագիր՝  AR 0591696 , տրված՝ 15.02.2018 թվականին 043-ի կողմից) սեփականությունը:  

  2. Պարտավորեցնել ինքնակամ կառույցն իրականացրած անձ ասմիկ Արսեն Սամվելի Ավետիսյանին համայնքապետարանի 900145101144 հաշվի համարին վճարել ինքնակամ շինության օրինականացման արժեքը`

 145,68 x 10.000 x 0,069 =  100519 (մեկ հարյուր հազար հինգ հարյուր տասնինն)  Հայաստանի Հանրապետության  դրամ:

  3.Պարտավորեցնել Արսեն Սամվելի Ավետիսյանին  դիմել  Հայաստանի Հանրապետության Անշարժ Գույքի  Կադաստրի Կոմիտեի  Երևանի տարածքային  ստորաբաժանում նշված գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցում կատարելու համար:

  4. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել  համայնքապետարանի աշխատակազմի քաղաքային տնտեսության բաժնի պետ Հակոբ Մնացականյանի վրա:

  5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտանական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀՈՎՍԵՓ ՏՈՆՈՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 2, 1401
+(374) 60 743401
info@martuni.am
Պաշտոնական էլ. փոստ` 10025455@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner