Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության Կառավարության 19.03.2015 թվականի №596–Ն որոշման, Մարտունի համայնքի ավագանու 16.12.2020 թվականի թիվ 82 -Ն որոշման պահանջներով և հիմք ընդունելով Ժաննա Վաղինակի Մելքոնյանի կողմից ներկայացված դիմումը.
1. Ժաննա Վաղինակի Մելքոնյանին տալ քաղաք Մարտունի, Հիվանդանոցի 1-ին փողոց 4-րդ նրբանցք թիվ 6-8 հասցեում գտնվող հողամասի վրա նոր կառուցվող բնակելի տան՝ նկուղային մասով, անասնաշենքի շինարարության թույլտվություն :
2. Պարտավորեցնել Ժաննա Վաղինակի Մելքոնյանին Մարտունու համայնքապետարանի 900145101060 հաշվի համարին վճարել 15000 ( տասնհինգ հազար) Հայաստանի Հանրապետության դրամ տեղական տուրք շինարարության թույլտվության համար:
3. Պարտավորեցնել կառուցապատողին շինարարական աշխատանքներն սկսելուց առնվազն երեք օր առաջ Մարտունու համայնքի ղեկավարին ներկայացնել №2-5 ձևի տեղեկանք:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: