Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Մարտունու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 15
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 175
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, +(374) 60 743401, info@martuni.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 հուլիսի 2019 թվականի N 175

ՄԱՐՏՈՒՆԻ ՔԱՂԱՔԻ ՇԱՀՈՒՄՅԱՆ ՓՈՂՈՑ, 3-ՐԴ ՆՐԲԱՆՑՔ ԹԻՎ 14 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ 05-003-0495-0019 ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով  Մարտունի քաղաքի  բնակիչ Անդրանիկ Աբրահամի Սարգսյանի կողմից լիազորված անձ Դերենիկ Աբրահամի Սարգսյանի  03.07.2019թ. №537 դիմումը, նկատի ունենալով, որ Անդրանիկ Աբրահամի Սարգսյանի (ծնված 23.05.1962 թ.),Արմենուհի Հովհաննեսի Սարգսյանի  (ծնված 30.06.1967 թ.),Գևորգ Անդրանիկի Սարգսյանի (ծնված 09.02.1987 թ.) և Վանիկ Անդրանիկի Սարգսյանի (ծնված 30.07.1989թ.) համասեփականության իրավունքով պատկանող տնամերձ հողամասի հատկացման ընդհանուր մակերեսը կազմում է 0,13 հա, որից 0,067 հա տնամերձ հողամասը ստացել է պետական գրանցում, սակայն ընտանիքը փաստացի օգտագործում է 0,1635 հա տնամերձ  հողամաս, այսինքն`  հատկացված  հողամասից ավել է օգտագործում` 0,0335 հա  հողամաս, որից 0,0260 հա հողամասը անհատույց տրամադրվում է ընտանիքին, իսկ մնացած 0,0075 հա հողամասը ենթակա է ուղղակի վաճառքի, հողամասն ամբողջությամբ  ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողերի գոտում, ընդգրկված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին ,  չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք և ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1-ին, 2-րդ, 3-րդ ենթակետերի,66-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի, 2-րդ մասի, ՀՀ Կառավարության 31.12.1998 թ. N-867 որոշմամբ հաստատված «Կադաստրային քարտեզագրումն ավարտված տարածքներում անշարժ գույքի նկատմամբ իրավունքների առաջին պետական գրանցման կարգի» 5-րդ կետի,ՀՀԿառավարության   29.12.2005թ. №2387-Ն որոշման  48-րդ կետի պահանջներով

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1.Մարտունի քաղաքի Շահումյան փողոց, 3-րդ նրբանցք թիվ 14 հասցեում գտնվող 05-003-0495-0019  ծածկագրով Մարտունի քաղաքի բնակիչ Անդրանիկ Աբրահամի Սարգսյանի ընտանիքին պատկանող սեփականաշնորված տնամերձ հողատարածքի հատկացման չափից մինչև 20℅ ավել օգտագործվող 0,026 հա հողամասի նկատմամբ ճանաչել փաստացի օգտագործողներ Անդրանիկ Աբրահամի Սարգսյանի, Արմենուհի Հովհաննեսի Սարգսյանի, Գևորգ Անդրանիկի Սարգսյանի և Վանիկ Անդրանիկի Սարգսյանի սեփականության իրավունքը:
2.Սահմանված չափից ավել ընտանիքի կողմից փաստացի օգտագործվող 0,0075 հա հողամասը ուղղակի վաճառքով օտարել Անդրանիկ Աբրահամի Սարգսյանի ընտանիքին:
3.0,0075 հա հողամասի ուղղակի վաճառքի գինը սահմանել հողի կադաստրային արժեքի 30 տոկոսի չափով՝ 7695 (յոթ հազար վեց հարյուր իննսունհինգ)  դրամ:
4. Հողամասին հատկացնել Մարտունի համայնք Շահումյան փողոց 3-րդ նրբանցք թիվ 14 հասցեն:
5. Դիմել ՀՀ ԱԳ ԿԿ  Երևանի տարածքային  ստորաբաժանմանը գրանցելու Անդրանիկ Աբրահամի Սարգսյանի, Արմենուհի Հովհաննեսի Սարգսյանի, Գևորգ Անդրանիկի Սարգսյանի և Վանիկ Անդրանիկի Սարգսյանի սեփականության իրավունքը Մարտունի համայնք Շահումյան փողոց 3-րդ նրբանցք թիվ 14  հասցեում գտնվող 05-003-0495-0019 ծածկագրով գույքային միավորի նկատմամբ:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 2, 1401
+(374) 60 743401
info@martuni.am
Պաշտոնական էլ. փոստ` 10025455@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner