Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Մարտունու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 7
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 01-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, +(374) 60 743401, info@martuni.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 հունվարի 2021 թվականի N 01-Ա

ՌՈՒԴԻԿ ՀԱՄԼԵՏԻ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով  Մարտունու համայնքապետարանի աշխատակազմի քաղաքային տնտեսության բաժնի աշխատակիցների կողմից կազմված 25.12.2020 թվականի թիվ 26 արձանագրությունը, և 28.12.2020  թվականի իրավաբանի եզրավարույթը«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարուցված և 11.01.2021 թվականի Մարտունու համայնքապետարանում իրականացված վարչական վարույթի ընթացքում բացահայտված գործի բոլոր հանգամանքները, հաստատված համարելով Ռուդիկ  Համլետի Սահակյանի   կողմից իր սեփականությունը հանդիսացող հողամասի վրա ինքնակամ շինություն կառուցելու փաստը  և ղեկավարվելով <<Վարչական իրավախախտումների վերաբերյալ>> Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերության, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 26 -րդ կետի պահանջներով.

1. Ռուդիկ  Համլետի Սահակյանի  նկատմամբ նշանակել տուգանք 200000 (երկու հարյուր հազար) դրամի չափով քաղաք Մարտունի Կամոյի  փողոց  1-ին նրբանցք 1-ին հասցեում իր սեփականությունը հանդիսացող հողամասի վրա ինքնակամ շինություն կառուցելու համար «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերության հիմքով :

  2. Պահանջել  Ռուդիկ  Համլետի Սահակյանի   200000 (երկու հարյուր հազար) Հայաստանի Հանրապետության դրամ տուգանքը վճարել համայնքապետարանի 900145101169 հաշվի համարին 15-օրյա ժամկետում:

 3. Սույն որոշումը կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ռուդիկ  Համլետի Սահակյանի   որոշման ընդունման մասին իրազեկմանը   հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 2, 1401
+(374) 60 743401
info@martuni.am
Պաշտոնական էլ. փոստ` 10025455@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner