Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության Կառավարության 19.03.2015թ. №596–Ն որոշման, Մարտունի համայնքի ավագանու 16.12.2020թ. թիվ 82 -Ն որոշման պահանջներով և հիմք ընդունելով Նարեկ -2 ՍՊԸ-ի դիմումը .
1. Նարեկ -2 ՍՊԸ-ին տալ քաղաք Մարտունի, Չարենցի փողոց թիվ 18 հասցեում գտնվող շինարարության գոյություն ունեցող պատուհանների և դռների ձևափոխման շինարարության թույլտվություն:
2. Պարտավորեցնել Նարեկ -2 ՍՊԸ-ին Մարտունու համայնքապետարանի 900145101060 հաշվի համարին վճարել 15000 (տասնհինգ հազար ) դրամ Հայաստանի Հանրապետության դրամ տեղական տուրք շինարարության թույլտվության համար:
3. Պարտավորեցնել կառուցապատողին շինարարական աշխատանքներն սկսելուց առնվազն երեք օր առաջ Մարտունու համայնքի ղեկավարին ներկայացնել №2-5 ձևի տեղեկանք:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Նարեկ -2 ՍՊԸ-ին որոշման ընդունման մասին իրազեկմանը հաջորդող օրվանից: