Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Մարտունու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 189
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 302
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, +(374) 60 743401, info@martuni.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 նոյեմբերի 2019 թվականի N 302

ՄԱՐՏՈՒՆԻ ՔԱՂԱՔԻ ԿԱՄՈՅԻ ՓՈՂՈՑ ԹԻՎ 39 ՀԱՍՑԵԻ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք  ընդունելով Մարտունի  քաղաքի  բնակիչ Աննման  Պողոսի Հակոբյանի     դիմումը, նկատի ունենալով, որ  Մարտունի քաղաքի  Կամոյի  փողոց    թիվ  39   հասցեում գտնվող իր սեփականությունը հանդիսացող հողամասի վրա  Աննման  Պողոսի Հակոբյանի     կողմից  ինքնակամ  կառուցված  հասարակական  նշանակության շինությունները  համապատասխանում   են  ՀՀ  քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված օրինականացման պայմաններին,  չեն   խախտում այլ անձանց իրավունքները, օրենքով պահպանվող   շահերը, վտանգ   չեն  սպառնում քաղաքացիների կյանքին   ու առողջությանը, կառուցված չեն  ինժեներատրանսպորտային  օբյեկտների  սպասարկման  կամ  անվտանգության գոտիներում, կառուցված չեն  քաղաքաշինական նորմերի և կանոնների էական  խախտումներով, չի  առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և ղեկավարվելով  ՀՀ Կառավարության 18.05.2006թ <<Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին>> թիվ  912-Ն որոշմամբ  հաստատված  ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգի 2-րդ բաժնի, ՀՀ Կառավարության  17.04.2003թ. թիվ   470-Ն որոշման  պահանջներով.

  1.  Մարտունի քաղաքի Կամոյի փողոց  թիվ 39 հասցեում իր սեփականությունը հանդիսացող հասարակական կառուցապատման  նշանակության  հողամասի վրա  Աննման Պողոսի Հակոբյանի   կողմից  ինքնակամ կառուցված 100,32 քմ կառուցապատ և 80,76 քմ ներքին  մակերեսով  խանութը,  143,80 քմ կառուցապատ և 114,73 քմ ներքին  մակերեսով նկուղը, 144,94 քմ կառուցապատ և 117,33 քմ ներքին  մակերեսով նկուղը, 204,7 քմ կառուցապատ և 176,27 քմ ներքին  մակերեսով ավտոտեխսպասարկման կետը, ինչպես նաև ինքնակամ մեկ դռան ձևափոխված պատուհանը ճանաչել օրինական որպես Աննման Պողոսի Հակոբյանի     սեփականությունը: 

2. Պարտավորեցնել ինքնակամ կառույցն իրականացրած անձ Աննման Պողոսի Հակոբյանին   համայնքապետարանի համապատասխան հաշվի համարին վճարել ինքնակամ շինության    օրինականացման արժեքը`

593,76 x 20.000 x 0,069 = 819389    (ութ հարյուր տասնինը  հազար երեք հարյուր ութսունինը) դրամ  ՀՀ   դրամ:

Ինքնակամ ձևափոխված պատուհանը 1 x 10000 x 0,069 =690 (վեց հարյուր իննսուն) դրամ:

Ընդամենը՝820079 (ութ հարյուր քսան հազար յոթանասունինը)

3.Պարտավորեցնել Աննման Պողոսի Հակոբյանին դիմել ՀՀ ԱԳ ԿԿ Երևանի տարածքային  ստորաբաժանում նշված գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցում կատարելու համար:

4. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել  համայնքապետարանի աշխատակազմի քաղաքային տնտեսության բաժնի պետ Հակոբ Մնացականյանի վրա:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 2, 1401
+(374) 60 743401
info@martuni.am
Պաշտոնական էլ. փոստ` 10025455@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner