Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Մարտունու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 266
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 75
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, +(374) 60 743401, info@martuni.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 սեպտեմբերի 2019 թվականի N 75

ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ԴՈՏԱՑԻԱՅԻ ՉԱՓԸ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ ԽՆԴՐԱՆՔՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ ՊԱՐՈՆ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ ՈՒՂԵՐՁՈՎ ԴԻՄԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Մեծարգո պարոն վարչապետ.

    Տեղեկացնում ենք , որ ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունու համայնքապետարանը և  թվով 11 համայնային ոչ առևտրային կազմակերպությունները ունեն   239  աշխատակից, որոնց տարեկան աշխատավարձի գումարը կազմում է 251937000 դրամ:     Մարտունի համայնքի  տարեկան բյուջեն կազմում է 407039080 դրամ, որից սեփական եկամուտները` 140379010  դրամ և ֆինանսական համահարթեցման նպատակով տրվող դոտացիան կազմում է 252919050 դրամ:

    Մարտունու տարածաշրջանում գոյության ունեն համայնքներ, որոնց բնակչության քանակը մոտ է Մարտունի  քաղաքի բնակչությանը, սակայն այդ համայնքապետարաններին  հատկացվում է գրեթե նույն չափի դոտացիա այն դեպքում, երբ այդ համայնքապետարանները ունեն ընդանենը 1 կամ 2 համայնքային ոչ առևտրային կազմակերպություններ աշխատողների փոքր քանակով: Մարտունու տարածաշրջանի համարյա բոլոր գյուղական համայնքների երեխաները հաճախում են Մարտունի քաղաքի մանկապարտեզներ, երաժշտական դպրոց, մանկապատանեկան կենտրոն, մարզադպրոց, արվեստի դպրոց, օգտվում են Մարտունու հանրային գրադարանից: Բնակչության համարյա նույն քանակն ունեցող այդ համայնքապետարանները չունեն անգամ կոմունալ ծառայություն և այդ համայնքաների բնակիչներն  իրենց աղբը հիմնականում տեղափոխում են Մարտունի քաղաքի տարածք և թափում Մարտունի քաղաքում տեղադրված աղբամաններում:

     Ֆինանսական նման անհավասար պայմաններում Մարտունու համայնքապետարանը չնչին գումարներ է  կարողանում տրամադրել Մարտունի քաղաքի ասֆալտապատման, բարեկարգման և կոմունալ սպասարկման աշխատանքների կատարման համար, համայնքի բյուջեում ֆինանսական միջոցների բացակայության պատճառով չի կարողանում մասնակցել  սուբվենցիոն ծրագրերի, այն դեպքում, երբ մյուս գյուղական համայնքներից շատերը կատարում են ասֆալտապատման և բարեկարգման հսկայական աշխատանքներ, կարողանում են մասնակցել սուբվենցիոն ծրագրերին: Գյուղական այդ համայնքներում համայնքապետարանի ֆինանսնական մեծ ու ազատ միջոցները հնարավորության են տալիս ասֆալտապատելու անգամ բոլոր երկրորդական ճանապարհները, մինչդեռ Մարտունու համայնքապետարանի սուղ ֆինանսական հնարավորությունները թույլ չեն տալիս ասֆալտապատելու  և բարեկարգելու անգամ քաղաքի գլխավոր փողոցները:

     Նման պայմաններում Մարտունու համայնքապետարանի համար ֆինանսական միջոցների խնայման միակ ուղին մնում էՄարտունու համայնքապետարանի ենթակայության  ՀՈԱԿ-ների՝ թվով 4 մանկապարտեզների, երաժշտական դպրոցի, մարզադպրոցի, արվեստի դպրոցի, հանրային գրադարանի փակումը, որի արդյունքում 200-ից ավելի աշխատակիցներ կհամալրեն գործազուրկների շարքերը:

      Նշենք նաև, որ Մարտունու համայնքապետարանը բյուջեի սեփական եկամուտների հավաքագրումը կատարում է 100 և ավել տոկոսով:

    Այս իրավիճակում հարցի լուծման ճիշտ ուղին մեր կարծիքով մնում է պետական բյուջեից համահարթեցման նպատակով տրվող դոտացիայի արդարացի բաշխումը, բաշխումը ոչ թե  բնակիչների քանակը, այլ համայնքապետարանների ենթակայությամբ գործող ՀՈԱԿ-ների և դրանց աշխատակիցների քանակը հաշվի առնելով: Հարցին ճիշտ, արդարացի և արդյունավետ լուծում տալու համար: 

   ՈՒղերձով դիմել Հայաստանի Հանրապետության վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանին և խնդրել միջոցներ ձեռնարկել  ավելացնելու  ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունու համայնքապետարանին պետական բյուջեից համահարթեցման նպատակով հատկացվող դոտացիայի չափը՝ ՀՈԱԿ-ների լուծարման անցանկալի հետևանքներից խուսափելու և Մարտունի քաղաքը բարեկարգ տեսքի բերելու համար:


Կողմ -8

ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ԳԱԼՍՏՅԱՆ ԱՐՏԱԿ

ԴԱՎԹՅԱՆ ՌՈՒԲԵՆ

ԴԱՎԹՅԱՆ ՎԱՀԱԳՆ

ԵՂՈՅԱՆ ՍԵՐԳՈ

ՄԵԼԻՔՅԱՆ ԱՐԱ

ՄԿՐՏՉՅԱՆ ՎԱՐԴԱԶԱՐ

ՄՈՍՈՅԱՆ ԱՐՄԵՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 2, 1401
+(374) 60 743401
info@martuni.am
Պաշտոնական էլ. փոստ` 10025455@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner