Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի պահանջներով.
1.Մարտունի համայնքի ավագանու 19-ը հունվարի 2021 թվականի «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի 2021 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 2-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.
2.Համաձայնություն տալ Մարտունի համայնքի 2021 թվականի բյուջեի ֆոնդային մասի ազատ մնացորդից 1750000 ( մեկ միլիոն յոթ հարյուր հիսուն հազար) Հայաստանի Հանրապետության դրամ տեղափոխել նախադպրոցական կրթություն 5122 հոդվածին, Մարտունի համայնքի թվով 4 մանկապարտեզ ՀՈԱԿ -ների կարիքների համար տնտեսական գույք և անկողնային պարագաններ ձեռք բերելու համար :
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: