Այսօր: Երեքշաբթի, 23 Ապրիլի 2024թ.
Մարտունու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 286
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
23.04.24 Քայլերթ՝ ի հիշատակ Մեծ եղեռնի անմեղ զոհերի
Հարգելի՛ մարտունեցիներ,
ապրիլի 24-ին՝ ժամը 11:00-ին, Մարտունու համայնքապետարանի բակից դեպի Մարտունու Սուրբ Աստվածածին եկեղեցի տեղի կունենա քայլերթ՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Եկեղեցում կկատարվի նաև բարեխոսության կարգ:
22.04.24 Կոչումը՝ ուսուցիչ - Նունե Օսեյան
 ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն իր ֆեյսբուքյան հրապարակման մեջ անդրադարձել է զոլաքարցի ուսոցչուհու կրթական աշխատելաոճին․ Աշակերտներին սիրելի դարձնել քիմիայի հետաքրքրաշարժ աշխարհը․ «Կամավոր ատեստավորումը նախևառաջ օգնում է հասկանալ, թե դու՝ որպես ուսուցիչ, որտեղ ես գտնվում, ինչն է պետք շտկել, փոխել, ավելացնել»:,- ասում է Նունե Օսեյանը՝ Գեղարքունիքի մարզի Զոլաքարի միջնակարգ դպրոցի կենսաբանության և քիմիայի ուսուցչուհին, որն արդեն 32 տարի է՝ նվիրվել է մանկավարժությանը։ Նա կամավոր ատեստավորմանը մասնակցել է «Կենսաբանություն»առարկայից։ Մասնակցել է երկու անգամ՝ և՛ փորձնական փուլին և հետագայում՝ հիմնական ատեստավորմանը․ «Առաջին անգամ ... Մանրամասն
22.04.24 «Սպորտլանդիա» մարզական միջոցառման մարզային փուլի մրցումներում ունենք հաղթողներ
Ավարտվեցին 2024 թվականին անցկացվող «Սպորտլանդիա» մարզական միջոցառման մարզային փուլի մրցումները․ «Սպորտլանդիա» մարզական միջոցառումն անցկացվեց երկու տարիքային խմբերով` 1-3-րդ և 4-6-րդ դասարանցիների միջև` 4 փուլով: Սպորտլանդիայի ներդպրոցական փուլն անցկացվեց 2024 թվականի փետրվար-մարտ ամիսներին, որտեղ ձևավորվեցին դպրոցական հավաքական թիմերը: Թիմի կազմում ընդգրկված էին 5 տղա և 5 աղջիկ։ Այս փուլում կազմակերպվեցին առանձին-առանձին մրցումներ 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ դասարանների աշակերտների միջև: 1-3-րդ դասարանցիների մրցումային ծրագրում էին խաղային փոխանցումավազք, փոխանցումավազք արգելքների հաղթահարումով, փոխանցումավազք մարմնամարզական օղակներով, մրցումներ ... Մանրամասն
22.04.24 Մարտունի համայնքի ղեկավարն ընդունեց «Աբգարյան դենս» ստուդիայի ներկայացուցիչներին
Ապրիլի 12-ին Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանն ընդունեց «Աբգարյան դենս» պարային ստուդիայի գեղարվեստական ղեկավար Ալլա Աբգարյանին և վերջինիս սաներին:
📜 Համայնքի ղեկավարը շնորհավորեց և շնորհակալագրեր հանձնեց Վերին և Ներքին Գետաշեն գյուղերի մշակույթի կենտրոններում գործող «Աբգարյան դենս» պարային ստուդիայի ավագ և կրտսեր խմբերին` Հայաստանի Հանրապետության 13-րդ պարային օլիպիադայի բոլոր 3 փուլերում 1-ին տեղերը զբաղեցնելու համար:
✈️ Հաղթանակների արդյունքում՝ պարային ստուդիան հրավեր է ստացել մասնակցելու Արաբական Միացյալ Էմիրությունների Շարժա քաղաքում 2024 թվականի մայիս ամսին անցկացվելիք «Հայկական մշակութային օրեր» խորագիրը կրող միջոցառմանը։
21.04.24 🇦🇲 Հավերժ զինվոր Արեգը
Հայրենիքի հանդեպ զինվորական պարտքը կատարելիս անմահացավ Արեգ Արմենի Քերոբյանը։ 2024 թվականի ապրիլի 12-ը դարձավ Հայոց բանակի չորս քաջերի լուսավոր կյանքի վերջին օրը։ Չարաբաստիկ դեպքը ևս մի անգամ խոցեց հայի սպիաշատ սիրտը, ցնցեց անգամ ամենաանտարբեր մարդուն։  19 գարուն էր դեռ տեսել Արեգը, բայց արդեն կյանքի արևոտ ու խաղաղ կողմն էր ընտրել։ Հասցրել էր ունենալ շատ ընկերներ, օգնում էր հարազատներին ու շրջապատի մարդկանց ամենատարբեր գործերում, երբեմն՝ գաղտնի։  Պատրաստակամ էր լսել մեծի խոսքն ու խորհուրդը։  Արեգը լույս էր մեր վաղվա, կանաչող շիվ էր գալիքի։  Արեգը կրթություն էր ստացել Ներքին Գետաշենի թիվ 1 միջնակարգ դպրոցում, որից հետո՝ շարունակել ուսումը Գեղարքունիքի տարածաշրջանային ... Մանրամասն
20.04.24 Դանիայի թագավորության պատվիրակությունը Մարտունի համայնքում
Ապրիլի 17-ին Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանն ընդունեց Դանիայի թագավորության պատվիրակությանը։ Համայնքի հյուրերն էին «Դաներ» կանանց հիմնադրամը ներկայացնող Ջանեթ Ռավնը և Վինի Ալիմը, որոնք ծանոթացան Մարտունի համայնքի և համայնքում առկա խնդիրների հետ։  Կայացավ հանդիպում ԼՂ-ից տեղահանված և տեղաբնակ կանանց հետ, վեր հանվեցին նրանց հիմնախնդիրները։ Պատվիրակության կողմից մասնակիցներին ներկայացվեց ծրագիր, որի նպատակն է աջակցել կանանց հզորացմանը դասախոսությունների և հետագա համայնքային ծրագրերի միջոցով։ Հանդիպումն անցավ ջերմ մթնոլորտում։ Այն կազմակերպվել էր «Դեմոկրատիան այսօր» հասարակական կազմակերպության և Մարտունու համայնքապետարանի սոցիալական աջակցության ... Մանրամասն
20.04.24 Առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլում ունենք հաղթողներ
Ներքին Գետաշեն գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցը նորից մեծ ցնծությամբ և հպարտությամբ արձանագրում է իր աշակերտների հնչեղ հաջողությունները՝ առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլում։  10֊րդ դասարանի աշակերտ Արամ Մարտիկյանը «Հայոց պատմություն» առարկայի օլիմիադայի հանրապետական փուլում դարձյալ փայլել է իր գիտելիքներով և զբաղեցրել է առաջին պատվավոր տեղը։  «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայից 10-րդ դասարանի ուսումնատենչ աշակերտուհի Լենա Սարգսյանը գրավել է երրորդ պատվավոր տեղը։  Նախորդ տարիներին տարբեր օլիմպիադաներից հաղթանակներով վերադարձած 12֊րդ դասարանի աշակերտ Արտյոմ Բաղդասարյանը կրկին «Գերմաներեն» առարկայի օլիմպիադայի հանրապետական փուլում գրանցեց ... Մանրամասն
19.04.24 Հարկ վճարողի օր
Ապրիլի 19-ը ՀՀ-ում նշվում է որպես Հարկ վճարողի օր։ 
- Շնորհակալությու'ն բոլոր հարկ վճարողներին։ 

2021թ․ ապրիլի 19-ին որոշում կայացվեց սահմանել ապրիլի 19-ը որպես ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ՕՐ։ Սա հիանալի միջոց է ընդգծելու հարկ վճարողի դերը պետականաշինության գործում։
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Ինչպես ներկայացնել եկամուտների հայտարարագիր
Գործարկվել է pay.e-community.am հարթակը
Ինչպես դիմել համայնքապետարան
Ի՞նչ անել "Օդային տագնապ" ազդանշանի ժամանակ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 2, 1401
+(374) 60 743401
info@martuni.am
Պաշտոնական էլ. փոստ` 10025455@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner